Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում կանայք ռեկորդային թվով տեղեր են ստացել


  
դիտումներ: 414

Համաձայն միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների՝ 435 աթոռներից 90-ը կզբաղեցնեն կանայք: Սա աննախադեպ թիվ է: Նախորդ ռեկորդը եղել է 84 տեղ:

Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

Ամերիկայի կանանց և քաղաքականության կենտրոնը հայտնում է, որ ստորին պալատում տեղ զբաղեցրած կանանցից 78-ը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, 12-ը՝ Հանրապետական: Ըստ հաշված ձայների՝ Սենատում կանայք 20 տեղ են ստացել (100-ից), որոնցից 10-ն ընտրված են եղել արդեն այս տարի:

Ինչպես հաղորդում է CNN-ը, առաջին անգամ ներկայացուցիչների պալատում մահմեդական կանայք կլինեն՝ Մինեսոտայից առաջադրված Սոմալիի փախստական Իլհան Օմարը և պաղեստինյան ծագումով ամերիկուհի Ռաշիդա Թլաիբը՝ առաջադրված Միչիգանից: Ստորին պալատի կազմում նաև առաջին անգամ հայտնվել են Ամերիկայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ՝ Շարիս Դևիդսը Նյու Մեքսիկոյից և Դեբ Հոլենդը Կանզասից: Բացի այդ, Դևիդսն առաջին լեսբոսուհին է Կոնգրեսում, որ բացահայտ հայտարարել է իր կողմնորոշման մասին:

BBC-ն նշել է, որ առաջին սևամորթ կոնգրեսվումնը դարձել է Այաննա Պրեսլին Մասաչուսետս նահանգից, որ դեմոկրատների ներկայացուցիչ է: 29-ամյա Ալեքսանդիա Օսարիո-Կորտեսն էլ դարձել է ամենաերիտասարդ կինը Կոնգրեսում: Նա առաջադրվել է Նյու Յորքի նահանգից:

Ընդհանուր հաշվով նահանգապետների ընտրություններում հաղթել է առնվազն 8 կին, իսկ Գուամում դա տեղի է ունեցել առաջին անգամ. Նահանգապետ է դարձել Լու Լեոն Գեռերոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: