Հայերեն   English   Русский  

Կարճ վերարկու. այս աշնան ամենանորաձև մոդելները. Լուսանկարներ


  
դիտումներ: 509

Կարճ վերարկուները այս աշնանը շարունակում են նորաձև մնալ, որոնք միշտ նրաբագեղ և պատշաճ տեսք ունեն: Այս աշնանը կատարյալ տեսք ունենալու համար պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հետևյալ մոդելներին՝

Վանդակավոր

2018 թ. կարճ վերարկում հասնում է մինչև ազդրեր, սակայն ոչ ծնկներից ներքև: Իսկ ուլտրակարճ մոդելները, որոնք ծածկում են մինչև գոտկատեղն ընկած հատվածը, արդեն նորաձև չեն: Ուշադրություն դարձրեք վանդակավոր մոդելներին, որոնք չափազանց նորաձև են: Այն կարող եք ջինսերով, ծաղկավոր տաբատներով, կաշվե կիսաշրջազգեստներով և նրբագեղ զգեստներով համադրել, այն գրեթե ցանկացած ժամանակակից ոճի դեպքում ակտուալ է:

կարճ վերարկու

կարճ վերարկու

կարճ վերարկու
































Դեղնա-շագանակագույն

Դեղնա-շագանակագույն վերարկուն բոլոր ժամանակների մշտական դասական է: Այն համադրելի է ցանկացած կերպարի հետ: Այս աշնանը հատկապես նորաձև են ուղիղ ձևվածքով և օվերսայզ մոդելները: Այս մոդելը կարելի է համադրել կաշվե տաբատներով, կոմբինեզոնով կամ կարճ կիսաշրջազգեստներով:

կարճ վերարկու

կարճ վերարկու





























Թավշե վերարկու

2018թ. աշնանը ոճային կերպարների փնտրտուքների հարցում ուլտրանորաձև կարող է դառնալ թավշե վերարկուն: Փափուկ, թավշե և տաք այս վերարկուն ցանկացած աղջկա երազանքն է: Շագանակագույն, բեժ կամ մոխրագույն թավշե վերարկուն կարող եք դասական տաբատներով, ջինսերով, կարճ զգեստով կամ վառ ծաղկավոր տաբատով համադրել: Տարբերակները բազմաթիվ են:

կարճ վերարկու

կարճ վերարկու

կարճ վերարկու





























Լայն դարձածալով վերարկու

2018թ. կարճ նորաձև վերարկուների թվին են պատկանում նաև լայն դարձածալով մոդելները: Դրանք ավելի կանացի և նրբագեղ տեսք ունեն: Բազմաթիվ նորաձևության տներ լայն դարձածալերով վերարկուների բազմաթիվ տարբերակներ են առաջարկում, որոնք տարբերվում են ոճով, գույնով, գործվածքով և կտրվածքով: Կարևորը ձեզ համար ճիշտ տարբերակն ընտրելն է, որի շնորհիվ կարող եք բազմաթիվ ոճային կերպարներ ստանալ:

կարճ վերարկու

կարճ վերարկու

կարճ վերարկու



























Կարմիր վերարկու


Այս սեզոնի զգեստապահարանի պարտադիր ատրիբուտներից է կարմիր վերարկուն, որի երանգները կարող են տարբեր լինել՝ ամեն ինչ կախված է նախասիրություններից և իհարկե զգեստապահարանի պարունակությունից: Կարմիր վերարկուն ձեր կերպարի վառ շեշտադրումը կդառնա, այդիսկ պատճառով ցանկալի է այն ավելի չեզոք գույների հագուստներով համադրել՝ սև կամ մոխրագույն տաբատներով, բարձր օձիքով կապույտ սվիտերով, երկնագույն ջինսերով և սպիտակ սվիտերով:

կարճ վերարկու

կարճ վերարկու

կարճ վերարկու

կարճ վերարկուկարճ վերարկու

կարճ վերարկու





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: