Հայերեն   English   Русский  

Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն


  
դիտումներ: 920

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխահի առաջնությունում պայքարի մեջ մտան ծանր քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացրնել: Այս ձևում Մինասյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Պոկում վարժությունում 217 կգ-ով աշխարհի ռեկորդ սահմանեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն:

Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը նախ բարձրացրեց 240 կգ, հետո` 245 կգ: Միայն թե Մինասյանը երրորդ մոտեցման ժամանակ չբարձրացրեց 250 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 450 կգ արդյունքով նա դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Աշխարհի չեմպիոն երկամարտի 474 կգ արդյունքով դարձավ Լաշա Տալախաձեն:

Գոռ Մինասյանը 2016 թվականի 31-դ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2015 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, երկու անգամ դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն (2016, 2017):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: