Հայերեն   English   Русский  

ՀՀ-ն կորցրեց ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնը իշխանությունների ոչ հեռատես քաղաքականության արդյունքում. քաղաքագետ


  
դիտումներ: 329

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ թեկնածու չդիտարկելը ՀՀ իշխանությունների՝ ոչ հեռատես և ազգային անվտանգությանը հարված հասցնող քաղաքականության արդյունքն է:

Այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Վոլոդյա Հովհաննիսյանը:

«Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները կամենում են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնի Բելառուսին, սակայն Ռուսաստանը այդ հարցում չի աջակցում այդ երկրներին, բայց նաև չի աջակցում Հայաստանին, ցանկանում է , որ լինի Խաչատուրովի տեղակալը մինչև Հայաստանի ժամկետը լրանա»,- ասաց քաղաքագետը:

Ամեն դեպքում ՀՀ-ն կորցնելու է ՀԱՊԿ կառույցի ղեկավարի պաշտոնը, որ անվտանգության առումով կարևորագույն դերակատարում ունի.«Մենք կորցնում ենք մեր ռազմական զարգացման , զինտեխնիկայի համալրման կարևորագույն միջազգային գործընթացներից մեկը: Օրինակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պլանավորում է հաստատման է ներկայանցում կամ առանց հաստատման ներկայացնում է , իրականացնում է բոլոր զորավարժությունները, իսկ ցանկացած զորավարժություն մարտավարական առումով նոր աստիճան է, որը կատարվում է ՀՀ զինված ուժերի ներգրավումով: Գլխավոր քարտուղարը նաև ապահովում է դաշնակիցներին զինատեսակների մատակարարման գործընթացը: ՙՄենք կորցրինք այս ամենը»,- նշեց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելուն, քաղաքագետը նշեց, որ նա իր պարտականությունն է կատարել այդ օրերին. Կայազորի պետը պարտավոր էր իրականացնել պետական կառույցների պաշտպանությունը.

«Ես խոսել եմ այդ օրերին Երևանում ծառայություն կատարած սպաների հետ: Պաշտոնապես հայտարարում է ՝ այդ օրը բանակը ոչ մի փամփուշտ չի կրակել: Որպեսզի կոծկեն մարտի 1-ին ցուցարարաների շարքից :ներքին զորքերի և խաղաղ բնակիչների շենքերի վրա կրակելու հրաման տվողներին, այլ մեղավորներ են փնտրում»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: