Հայերեն   English   Русский  

Հայտնի են դարձել Թուրքիայում սպանված սաուդցի լրագրողի վերջին խոսքերը


  
դիտումներ: 968

Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջիի վերջին խոսքերը թուրքական աղբյուրի պնդմամբ լսելի են եղել սպանության ձայնագրության մեջ։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Սպանության ընթացքում կատարված ձայնագրությունը Կատարի կենտրոնական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության համար մեկնաբանած թուրք լրագրողը նշել է, որ Խաշոկջիի սպանությունն իրականացնող խումբը խեղդել է նրան և այդ ընթացքում ձայնագրության մեջ լսելի են սաուդցի լրագրողի վերջին խոսքերը. «Խեղդվում եմ։ Պարկը հանե՛ք գլխիցս...»։

Խոսքը վերաբերում է այն ձայնագրությանը, որի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե այն տրամադրել են ԱՄՆ-ին, Անգլիային, Գերմանիային և Սաուդյան Արաբիային։

«Daily Sabah» թերթի թղթակցի հավաստմամբ ինքը լսել է ամբողջ ձայնագրությունը և սպանության ամբողջ գործընթացն, ըստ նրա, տևել է շուրջ 7 րոպե։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: