Հայերեն   English   Русский  

Փարիզում անհայտ տղամարդը այծ է գողացել և կաթվածահար արել մետրոյի աշխատանքը


  
դիտումներ: 391

The Independent պարբերականի փոխանցմամբ` Փարիզի մետրոպոլիտենի անձնակազմը ստիպված է եղել կայարաններից մեկում կանգնեցնել երթևեկությունը մի ուղևորի պատճառով, որի մոտ այծ է եղել: Տղամարդը հրաժարվել է գնացքից դուրս գալ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ կենդանու հետ տղամարդը գնացք նստել է Տյուրիլի կայարանում և վախեցրել ուղևորներին, այնուհետև նա հրաժարվել է գնացքից դուրս գալ: Ականատեսների խոսքերով` ոստիկանության ժամանելուց հետո նա փորձել է փախուստի դիմել, սակայն ձերբակալվել է:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ այծը գողացված է եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խաբարովսկի կենտրոնում մարդկանց վրա հարձակված վայրի վարազի են կրակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: