Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշները ԱԱ-ում կպայքարեն բրոնզե մեդալի համար


  
դիտումներ: 230

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, մինչև 23 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունում, այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն մեր երկրի վերջին երկու պատվիրակները` Արմեն Մելիքյանը / 60 կգ / և Գեղամ Թորգոմյանը / 82 կգ /:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ բրոնզե մեդալակիր դառնալու համար Արմենին անհրաժեշտ կլինի տանել երկու, իսկ Գեղամին` երեք հաղթանակ: Արդյունքները հայտնի կդառնան երեկոյան: Թիմի մյուս անդամները անմասն են մնացել խաղարկված պարգևներից:

Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին: Հայաստանը կներկայացնեն Վարդգես Կարապետյանը / 65 կգ /, Գևորգ Մխեյանը / 70 կգ /, Անդրանիկ Գաբրիելյանը / 74 կգ /, Հովհաննես Մխիթարյանը / 86 կգ / և Սարգիս Հովսեփյանը / 92 կգ /:

Թիմը մրցավայր կուղեկցեն / նոյեմբերի 15 –ին / գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և մարզիչ Էդգար Ենոքյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: