Հայերեն   English   Русский  

Թրամփին դատի տված պոռնոդերասանուհու փաստաբանը ձերբակալվել է Լոս Անջելեսում


  
դիտումներ: 218

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դատի տված պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի փաստաբանը` Մայքլ Ավենատին, կենցաղային բռնության կասկածանքով կալանքի տակ է հայտնվել:

Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն:

Ներկայումս փաստաբանի մասին լրացուցիչ տեղեկություններ չկան, սակայն իրավապահ մարմինների ներկայացուցիչը հավելել է, որ Ավենատիի գործը ներկայումս «ձևակերպվում» է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը մերժել է Դենիելսի հայցն ընդդեմ Դոնալդ Թրամփի: Նշվել էր, որ Ավենատիին խոստացել է բողոքարկել այդ որոշումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: