Հայերեն   English   Русский  

Թրամփը վախենում է կնոջ պատճառով թուլամորթ երևալ


  
դիտումներ: 648

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրտնեղել է, որ վարչակազմի որոշ անդամների դեմ առաջին տիկին Մելանյա Թրամփի հանրային պոռթկման, ինչպես նաև աշխատակազմի հետագա փոփոխությունների պատճառով ինքը կարող է որպես կնոջ պատվերները կատարող առաջնորդ ընկալվել: Այդ մասին հայտնել է CNN- ի թղթակից Քեյթլին Կոլինզը` վկայակոչելով սեփական աղբյուրներին: Գրում է Gazeta.ru.-ն:

«Ինչպես ասում են, Թրամփն ապշել է երեքշաբթի առաջին տիկնոջ տարածած հայտարարության պատճառով», - հաղորդում է CNN- ի թղթակիցը:

Ամերիկայի առաջնորդը մեծ անակնկալի է եկել ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Միրա Ռիկարդելի հասցեին Մելանյա Թրամփի հնչեցրած հայտարարության պատճառով: CNN- ի փոխանցմամբ` մոտ ապագայում ակնկալվում է, որ Թրամփի վարչակազմում լուրջ կադրային փոփոխություններ կլինեն, իսկ ամերիկացի առաջնորդը գնալով ավելի «մեկուսացված» է դառնում:

Քոլինզը հավելում է, որ այդ միջադեպից հետո, Թրամփն ինքն իրեն բարդ իրավիճակում հայտնված է համարում` բողոքելով, որ ինքը կարծես կնոջ քմահաճույքներն իրականացնողի տեսք ունենա:

Հոդվածում նշվում է, որ Թրամփը իր խորհրդականներին ասել է, որ որոշում է կայացրել ներքին անվտանգության նախարարության ղեկավար Քիրստեն Նիլսենի հետ կապված, սակայն պարզ չէ, թե ով կփոխարինի նրան: Ինչպես հայտնում է CNN-ը. օրակարգում է նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի հրաժարականի հարցը:

Հեռուստաալիքը հավելում է, որ Փարիզ կատարած ուղևորությունից ամերիկացի առաջնորդը վատ տրամադրությամբ է վերադարձել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տեղեկալը պաշտոնանկ է եղել Մելանյա Թրամփի պահանջով: Բացի այդ հայտնի է դարձել, որ առաջին տիկնոջ հետ վեճից հետո Թրամփի վարչակազմի ղեկավարին ևս հրաժարական է սպառնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: