Հայերեն   English   Русский  

«Ամենից հեշտ ու արագ լուծումը բոլորին այրելն է. համ վերևում են ապահով, համ ներքևում են բավարարված»


ֆբ գրառում


  
դիտումներ: 574

ԵՊՀ դասախոս, Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում է ՊՆ հրամանին՝ մատնանշելով միջին օղակի սպաների անպաշտպանության խնդիրը։

Աղաբաբյանը գրում է․

«Մեր բանակի ամենաանպաշտպան հատվածը զինվորները չեն, չէ, այլ միջին օղակի, ասել է թե՝ հրաման կատարող սպաները։

Նրանք են, որ քավության նոխազ են դառնում վերին ու ստորին օղակների արածների ու չարածների համար։Նրանց են «փուռը տալիս» գեներալները՝ ջրից չոր դուրս գալու համար։Նրանց են դեմոնիզացնում շարքայինների ծնողները՝ սեփական զավակի հնարավոր մեղավորությունը չտեսնելով կամ չտեսնելու տալով։Նրանք են, որ անպետք իրի պես հեշտորեն դուրս են շպրտվում համակարգից՝ իրենց հետևում թողնելով այդպես էլ ոչ ոքի կողմից չգնահատված, ասել կուզի՝ կորսված տարիները։

Նրանք են, որ իրենց ընտանիքների ու հիմնականում փոքր տարիքի անչափահաս երեխաների հետ հայտնվում են մի անորոշ ու անհեռանկար իրականության առջև՝ անգամ կարճ ժամանակահատվածի համար ապահովված չլինելով ապրուստի ու կեցության միջոցներով, որովհետև ազնիվ սպան իր աշխատավարձով միայն տվյալ օրվա մասին կարող է հոգալ, բայց ոչ ապագայի։

Իհարկե, վատ ու անբարեխիղճ սպաներ էլ են լինում, բայց դա էս դեպքը չի։ Ու երբ խնդիրը լինում է, ո՞վ է թացը չորից զատում։ Ամենից հեշտ ու արագ լուծումը բոլորին այրելն է.համ վերևում են ապահով, համ ներքևում են բավարարված...

Արդարություն ջան, գիտեմ, որ կաս, փոքր ես, թույլ ես, բայց կաս, դուրս արի էլի՜, քեզ սպասողներ կան...»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: