Հայերեն   English   Русский  

​Թրամփի հետ սեռական հարաբերություններ ունեցած պոռնոդերասանուհին ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում


  
դիտումներ: 898

TMZ պորտալի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ սեռական հարաբերությունների մասին հայտարարած պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը պոռնոինդուստրիայի ոլորտի մասին ելույթ է ունեցել Օքսֆորդի համալսարանում: Գրում է Gazeta.ru-ն:

Հրատարակությունը Դանիելսի լուսանկարը տեղադրել է Օքսֆորդի համալսարանի սրահներից մեկում, որտեղ վերջինս ելույթ է ունեցել մեծաքանակ լսարանի համար:

ԶԼՄ-ների տվյալներով` դերասանուհու ելույթը նվիրված է եղել պոռնոդերասանուհիներին և սեքս ինդուստրիայի այլ աշխատակիցների նկատմամբ հասարակության վերաբերմունքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփին դատի տված պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի փաստաբանը` Մայքլ Ավենատտին, ընտանեկան բռնության կասկածանքով ձերբակալվել է Լոս Անջելեսում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: