Հայերեն   English   Русский  

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճել է


  
դիտումներ: 201

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 80-ի: Այդ մասին հայտնում է ABC News հեռուստաընկերությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Հեռուստաընկերության տվյալներով՝ անհետ կորածների թիվը ավելի քան 1,2 հազարի է հասել: Ինչպես նշվել է, տեղական իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 76 մարդ:

Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնց թվում նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր: Օրեր առաջ հոլիվուդյան դերասան Ջերարդ Բաթլերը Մալիբուում այրվող իր տան ֆոնին լուսանկար էր հրապարակել և շնորհակալություն հայտնել հրշեջներին ցուցաբերած քաջության համար: Ջարերդ Բաթլերի օրինակին հետևելով՝ հոլիվուդյան այլ աստղեր ևս աջակցություն և շնորհակալություն են հայտնել հրշեջներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: