Հայերեն   English   Русский  

​Եվրամիությունը և Վրաստանը համաձայնեցրել են 25 նախաձեռնություն նախատեսող գործողությունների ծրագիրը


  
դիտումներ: 665

Եվրամիությունը և Վրաստանը այսօրվա բանակցություններում պայմանավորվածություն են ձեռք բերել 25 նախագծերի և ծրագրերի շուրջ, այդ թվում և բիզնեսի ու տնտեսության աջակցության, կրթության և տրանսպորտի զարգացման ոլորտում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին հայտնել է Եվրահանձնաժողովը:

Եվրահանձնաժողովի և Վրաստանի կառավարական պատվիրակության անդամների աշխատանքային հանդիպման արդյունքում ստորագրվել են ամենամյա գործողությունների ծրագիրը Վրաստանի համար և ֆինանսական պայմանագրերը:

«Այսօր մի նոր ուղենիշ է մեր գործընկերությունում: Վրաստանի հավատարմությունն ու ԵՄ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու ցանկությունը վկայում են, որ մեր հարաբերությունները առաջնահերթություն են»,- հայտարարել է լրագրողներին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ տված մամլո ասուլիսում:

«Այսօր մենք պայմանավորվել ենք շատ միջոցների մասին, որոնց օգնությամբ մենք՝ որպես Եվրոպական հանձնաժողով, կարող ենք կոնկրետ կատարել այդ պարտավորությունները: Մենք կարող ենք վստահ լինել, որ Եվրամիությունը խիստ կպաշտպանի Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- ավելացրել է նա:

Յունկերի խոսքով՝ Եվրահանձնաժողովը, ինչպես որ նախատեսել էր, հատկացրել է Վրաստանին 134 մլն եվրո, որի մի մասը նախատեսված է փոքր և միջին բիզնեսի աջակցության համար:

«Մենք հույս ունենք նաև մոտ ապագայում լրացուցիչ 45 մլն եվրո հատկացնել մակրոֆինանսական օգնության համար»,- ասել է Յունկերը:

Եվրահանձնաժողովը տեղեկանք է տարածել համաձայնեցված նախագծերի մասին, որոնց թվում են էներգաարդյունավետության բարձրացումը, ուսանողական և գիտական փոխանակումները, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության զարգացումը և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: