Հայերեն   English   Русский  

Վանեցյանը՝ աշխատավարձը, իսկ ԱԱԾ-ն մոտ 10 մլն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին


  
դիտումներ: 534

«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ:

ինչպես Անկախին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին:

Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ: Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: