Հայերեն   English   Русский  

Մրցուղերթի կմեկնեն սուսերամարտիկները


  
դիտումներ: 410

Նոյեմբերի 30 –ին Հայաստանի երիտասարդ խոցասուսերակիրներ Էմմա Պողոսովան, Էդուարդ Օվիկյանը և ճկասուսերակիր Մայքլ Հովհաննեսյանը կմեկնեն Ավստրիայի Մյոդլինգ քաղաք:

Նրանք հանդես կգան դեկտեմբերի 1-ին սկսվող մինչև 23 տարեկան սուսերամարտիկների Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին:

Մրցաշարը վարկանիշային է և համապատասխան քանակի միավորներ վաստակող մարզիկները կստանան 2019թ. Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մայիսին անցկացվելիք Եվրոպայի մինչև 23 տարեկան սուսերամարտիկների առաջնությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: