Հայերեն   English   Русский  

Վստահությունը Դաշնակցության նկատմամբ վստահություն է մեր հզոր երկրի, արժանապատիվ հայի նկատմամբ»,- ասաց Մինասյանը


  
դիտումներ: 330

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Արամ Մանուկյանի արձանի մոտ մեկնարկած քարոզարշավի ժամանակ հավաքվածներին ասաց,

թե ինչու պիտի ընտրեն Դաշնակցությանը: Առաջին՝ Դաշնակցությունն ունի հստակ ծրագիր՝ սոցիալ-տնտեսականից մինչև ազգի պահպանում, որը հիմնված է հստակ արժեհամակարգի վրա:

«Ցույց տվեք գոնե 2 կուսակցություն, որ բավարարում են այս չափանիշին: Չեք գտնի, իզուր մի’ փնտրեք: Կուսակցությունները ստեղծվել են անձի շուրջ և չեն տեսնում ՀՀ-ի զարգացման ապագան: Երկրորդ՝ ՀՅԴ-ն անձի շուրջ հավաքված կուսակցություն չէ, այլ գաղափարի շուրջ է հավաքված և պատասխանատվություն կրող է: Եվ երրորդ՝ Դաշնակցությունը ժողովրդի ծոցից, ազգի տառապանքից դուրս եկած կուսակցություն է: Այն ժողովրդի կուսակցությունն է, այլասերվածության և հայ ավանդական ընտանիքը քանդող երևույթների դեմ պայքարող կուսակցություն: Եվ վերջապես՝ Դաշնակցությունը յուրաքանչյուր հայն է: Վստահությունը Դաշնակցության նկատմամբ վստահություն է մեր հզոր երկրի, արժանապատիվ հայի նկատմամբ»,- ասաց Մինասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: