Հայերեն   English   Русский  

​2018 թվականը կարող է մտնել պատմության մեջ հայտնի ամենատաք տարիների քառյակը. ՄԱԿ


  
դիտումներ: 321

Ընթացիկ 2018 թավականը բոլոր տվյալներն ունի մտնելու այն տարիների քառյակը, որոնք ամենատաքն են եղել այն ժամանակներից ի վեր, ինչ սկսվել են եղանակի և կլիմայի համակարգված դիտարկումները:

Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ), որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունն է:

Ինչպես նշվում է նրա «2018 թ. կլիմայի վիճակի նախնական հայտարարության» մեջ, միջին ջերմասիճանը մեր մոլորակում 2018 թ. 10 ամսվա ընթացքում եղել է «0,98 պլյուս-մինուս 0,12 աստիճան ըստ Ցելսիուսի» ավելի բարձր, քան 1850-1900 թթ: Այսպիսով ընթացիկ տարին հավակնում է դառնալու չորրորդը ամենատաք տարիների ցանկում դիտարկումներից ի վեր:

«Սա նշանակում է, որ չորս տարի՝ 2015, 2016, 2017 և 2018 թվականները ամենատաքն են, իսկ 2018-ը՝ ամենազովը դրանց շարքում»,- մեկնաբանում է ՀՕԿ-ը:

Վերջին 22 տարվա ընթացքում օդերևութաբաններն արձանագրել են 20 առավել տաք տարիներ: Այդ կապակցությամբ ՀՕԿ-ի հայտարարությունում ուշադրություն է հրավիրվում «Կլիմայի փոփոխության ակնհայտ նշանների» պահպանման վրա, ներառյալ ծովի մակերևույթի բարձրացումը, օվկիանոսի թթվայնանալը, ծովային սառույցի և սառցադաշտերի հալվելը: Բացի այդ, բոլոր մայրցամաքներում «առկա են արտակարգ օդերևութաբանական երևույթների ավերիչ հետքերը»:

«Մենք ճիշտ ուղու վրա չենք կլիմայի փոփոխության և ջերմաստիճանի զսպման նպատակին հասնելու համար,- հայտարարել է նոր տվյալների հրապարակման կապակցությամբ ՀՕԿ-ի գլխավոր քարտուղար Պետտերի Տաալասը:- Ջերմոցային գազերի խտությունը հասել է ռեկորդային չափերի, և ներկայիս միտումների պահպանման դեպքում հարյուրամյակի վերջում ջերմաստիճանը կարող է բարձրանալ 3-5 աստիճանով: Եթե մենք օգտագործենք վառելիքի հանածոների բոլոր հայտնի ռեսուրսները, ապա ջերմաստիճանն էապես ավելի կբարձրանա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: