Հայերեն   English   Русский  

Արոնյանը աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակում է


  
դիտումներ: 598

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

Նա դեկտեմբերի ամսվա համար ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակում 10-րդն է: Նախորդ ամսվա համեմատ հայ շախմատիստ բարելավել է դիրքը մեր հորիզոնականով:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն շարունակում է գլխավորել ցուցակը:

Նորվեգացուն համապատասխանաբար հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: