Հայերեն   English   Русский  

Թիֆանի Թրամփը սիրավեպ է սկսել նիգերիացի միլիարդատիրոջ հետ


  
դիտումներ: 961

72-ամյա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դուստրը` 25-ամյա Թիֆանին նոր սիրեցյալ ունի: Արեւմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` Թիֆանին սիրավեպ է սկսել նիգերիացի միլիարդատեր Մայքլ Բուգլոսի հետ: Գրում է Spletnik.ru-ն:

Առաջին անգամ զույգին միասին նկատել են սեպտեմբերին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում` Taoray Wang ապրանքանիշի ցուցադրության ժամանակ: Սակայն այդ ժամանակ Թիֆանիի կողքին նստած երիտասարդը որևէ մեկի ուշադրությանը չարժանացավ:

ԱՄՆ նախագահի դստերը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ դա միայն ուրախացրել է Թիֆանիին, որը չի ցանկացել գովազդել իր նոր հարաբերությունները և ավելորդ ուշադրության կենտրոնում հայտնվել:

Սակայն նա արդեն հասցրել է իր նոր սիրելիին ներկայացնել իր հարազատներին: Թիֆանիի հարազատների հետ երիտասարդ միլիարդատերը ծանոթացել է Գոհաբանության օրվա կապակցությամբ կազմակերպված գալա ընթրիքի ընթացքում:

«Նա նրան ներկայացրել է իր ընտանիքին, որը իրեն որպես շատ կիրթ և խելացի երիտասարդ է դրսևորել», - հայտնել է աղբյուրը:

Տարածված ասեկոսեների համաձայն` նույնիսկ Դոնալդ Թրամփը, որը նախկինում Նիգերիայից ներգաղթյալների մասին բավական կոպիտ է արտահայտվել, հաճելիորեն տպավորված է եղել դստեր նոր սիրելիի հետ ծանոթությունից:

Թիֆանին և Մայքլը ամառային արձակուրդների ժամանակ ծանոթացել են Հունաստանում: Իսկ այդ ժամանակ նախագահի դուստրը նոր էր բաժանվել նախկին սիրելիից` Ռոս Մեխանիկից:

Բուգլոսը մեծացել է Նիգերիայի Լագոս քաղաքում, սակայն ներկայումս ապրում է Լոնդոնում: Մայքլը հանդիսանում է Boulos Enterprises ընկերության ժառանգորդը, որը մասնագիտացած է շինարարության, մեքենաների վաճառքի և մանրածախ վաճառքի ոլորտում: Սակայն երիտասարդի անձնական կյանքն անհայտ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: