Հայերեն   English   Русский  

Երբ էշություն անեն երիտասարդ նախարարները, ով պիտի դիտողություն անի՝ «Մենք՝ Սասնա ծռերս»․ Ստեփան Գրիգորյան


  
դիտումներ: 571

«Այո, հավատում ենք Նիկոլ Փաշինյանին, ես էլ հավատում եմ, չեմ թաքցնում, բայց կառավարությունում շատ ու շատ երիտասարդներ կան, հանդիպում ես՝ նախարար, փոխնախարար, ոչ մի բան չգիտեն, բայց ամբիցիաները՝ մեծ»․- այսօր, դեկտեմբերի 2-ին, նախընտրական քարոզարշավի ժամանակ Պեմզաշենում ասաց «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նա ընդգծեց․ «ո՞վ պետք է վերահսկի նրանց, ո՞վ պետք է դիտողություն անի, երբ որ էշություն են անում․ մենք՝ Սասնա ծռերս»։

Բայց գլխավոր նպատակը, որի համար «Սասնա ծռերը» գնում են խորհրդարան՝ ըստ Գրիգորյանի, հակակշիռ ձևավորելն է, որպեսզի պետությունը ճկուն լինի Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում, քանի որ իրենք դեմ են որևէ տարածք հանձնելու քաղաքականությանը, և այդպիսի դիրքորոշմամբ ֆրակցիայի ներկայությունը իշխանություններին կարող է օգնել՝ արտաքին ճնշումներին դիմակայելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: