Հայերեն   English   Русский  

Հայտնի են Նոր տարվա առավել ցանկալի նվերները


  
դիտումներ: 1009

Ձմեռ պապի գրասենյակից հայտնել են 2018 թ. ամենացանկալի նվերների անունները: Գրում է Gazeta.ru-ն:

«Կանայք խնդրել են բնակարաններ քաղաքի կենտրոնում, տոմս դեպի ծով կամ կայուն աշխատանք: Տղամարդիկ գլխավորապես աշխատավարձի բարձրացում, կարիերայի աճ և նոր ավտոմեքենա են խնդրել: Որոշ մարդիկ երազում են հոգևոր արժեքների մասին ` իրենց հարազատների համար բարեկեցություն և աշխարհին խաղաղություն խնդրելով», - նշվել է զեկույցում:

Նշվել է, որ նամակների մոտ մեկ երրորդը Ձմեռ պապի գրասենյակը ստանում է բոլոր տարիքի մեծահասակներից:

Իրենց հերթին երեխաները Ձմեռ պապից նոր սերնդի գաջեթներ, տիկնիկներ, մանկական կոսմետիկա, 3D գրիչներ, նոր զգեստներ, կոնստրուկտորներ, փոխակերպվող ռոբոտներ, ինքնաթիռներ և վահանակով կառավարվող ավտոմեքենաներ են խնդրել:

Քիչ չեն նաև Ձմեռ պապիկից սպորտային սարքավորումներ` հեծանիվներ, չմուշկներ, դահուկներ, ֆուտբոլի և վոլեյբոլի գնդակներ ցանկացողների թիվը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: