Հայերեն   English   Русский  

Նախագահ Սարգսյանն այցելել է «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն


  
դիտումներ: 149

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արթիկի տարածաշրջանում տեղակայված «Գրին ֆուդ» ջերմոցային տնտեսություն:

Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հիմնել է 3 հեկտար ջերմոցային տնտեսություն, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ:

Նախագահ Սարգսյանը շրջել է ընկերության ջերմոցներում, ծանոթացել արտադրական տեխնոլոգիաներին և արտադրանքին, զրուցել աշխատակիցների հետ:

Նշելով, որ ելակի մի մասը իրացվում է ներքին շուկայում, սակայն հիմնականում այն արտահանվում է, «Գրին ֆուդ»-ի ղեկավարներն ասել են, որ իրենց արտադրանքը բարձր համային հատկանիշների և երկարատև պահպանման ժամկետի շնորհիվ մեծ պահանջարկ ունի:

Նրանք նաև նշել են, որ գործունեությունն ընդլայնելու մտադրություն ունեն և հանրապետության նախագահի հետ քննարկել են դրան միտված իրենց ծրագրային մոտեցումները:

Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է մարզերում նման արտադրությունների հիմնումը, որը օգնում է տեղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: