Հայերեն   English   Русский  

Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը


  
դիտումներ: 315

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին,

լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵԱՏՄ եւ ԱՊՀ գագաթնաժողովներին, հաղորդում է БЕЛТА–ն։

«Մենք անսպասելիորեն համարյա թե ՀԱՊԿ նիստ ենք անցկացրել եւ, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,– հայտարարել է Լուկաշենկոն։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, Լուկաշենկոն նշել է, որ չի կարող խոսել Երեւանի անունից։

Նրա խոսքով, ՀԱՊԿ նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: