Հայերեն   English   Русский  

Մարին Լե Պենը գնահատել է ժողովրդին ուղղված Մակրոնի ուղերձը


  
դիտումներ: 165

Ֆրանսիական աջակողմյան «Ազգային միության» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը մեկնաբանել է երկրի քաղաքացիներին ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձը: Գրում է Gazeta.ru-ն:

Համապատասխան գրառում Լե Պենը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Դժգոհության բախվելով` Մակրոնը հրաժարվում է իր հարկային սխալների կեսից, դա լավ է, սակայն նա չի ցանկանում ընդունել, որ վիճարկվում է երկրի կառավարման իր մոդելը», - հայտարարել է Մակրոնը:

Նրա խոսքերով` տվյալ մոդելը բնութագրվում է «վայրի գլոբալիզացիայով», անբարեխիղճ մրցակցությամբ և զանգվածային միգրացիան` իր սոցիալական և մշակութային բոլոր հետևանքներով:

Ավելի վաղ քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում Մակրոնը փաստացիորեն Ֆրանսիայում արտակարգ դրություն էր հայտարարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: