Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարում


  
դիտումներ: 475

Լոնդոնում այսօր մեկնարկում Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարը, որին մասնակցելու են 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Մրցաշարն ունի անցկացման յուրօրինակ ձևաչափ: Մրցաշարը կանցկացվի նոկաուտ համակարգով: Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Մաքսիմ Վաշիե Լագրավը, իսկ Կարուանան և Նակամուրան կմրցեն միմյանց դեմ: Զույգերի հաղթողները կհանդիպեն միմյանց եզրափակչում, իսկ պարտվողները կպայքարեն 3-րդ հորիզոնականի համար:

Դեկտեմբերի 11-ին և 12-ին կխաղարկվեն պարտիաներ դասական շախմատի կանոններով, իսկ դեկտեմբերի 13-ին կխաղարկվեն արագ և կայծականային շախմատի պարտիաներ: Եզրափակիչը և 3-րդ տեղի համար մրցախաղը տեղի կունենա դեկտեմբերի 15-17-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: