Հայերեն   English   Русский  

​Ոստիկանությունը վերացրեց Ստրասբուգի ակաբեկչին. նա 48 ժամ թաքնված էր իրավապահներից


29-ամյա Շերիֆ Շաքետը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման մարտիկ էր


  
դիտումներ: 173

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ստրասբուրգի ոստիկանության երեք աշխատակից լիկվիդացրել են 29-ամյա Շերիֆ Շաքետին, որը դեկըեմբերի 11-ին տեղի Ծննդյան տոնավաճառում սպանեց երեք և վիրավորեց 13 մարդու, այնուհետև 48 ժամ թաքնված էր ոստիկանությունից:

Ըստ մի վարկածի՝ հանցագործը ցանկացել է վրեժ լուծել իրեն բռնելու փորձի համար:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները հաստատել է, որ հանցագործը կրակ է բացել ոստիկանների վրա իրեն բռնելու պահին և սպանվել է պատասխան կրակոցներից: BFM հեռուստատեսության տվյալներով՝ Շաքետը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման մարտիկ է եղել:

Գործողության մանրամասները

«Դուք արեցիք ամեն ինչ, ինչ կարող էիք,- դիմել է Կաստաները հատուկ գործողության մասնակիցներին:- Մենք հպարտանում ենք ձեզանով»: Նա հայտնել է, որ Շաքետը սպանվել է Նոյդորֆ թաղամասում, որը հանցագործը լավ է իմացել, քանի որ այնտեղ է անցկացրել իր կյանքի մի մասը:

Աղբյուրները հայտնում են, որ առաջինը Շաքետին նկատել է մի կին, որը հայտնել է այդ մասին ոստիկաններին: Ականատեսների վկայությամբ՝ նա սպանվել է Լազարեթ փողոցի թիվ 74 տան մոտ: Փորձագետները նշել են, որ ահաբեկչին հնարավոր է եղել հայտնաբերել այդ շրջանում եղած մեծ թվով տեսախցիկների շնորհիվ, նաև ուղղաթիռ է օգտագործվել թաղամասը վերևից զննելու համար:

Մինչ այս արդեն ոստիկանությունը տարածել էր 29-ամյա մերձավորարևելյան արմատներով ստրասբուրգցու լուսանկարը, նաև թեժ գծի հեռախոսահամարը: Միաժամանակ իշխանությունները խնդրել էին քաղաքի բնակիչներին ձեռնպահ մնալ հանցագործին ինքնուրույն բռնելու փորձերից: Փորձագետների կարծիքով՝ այդ դիմումը բնակչությանը կարևոր քայլ էր գործողությունը հաջողությամբ ավարտելու համար:

Ոսիկանությունը գնում էր հետքերով

Հանցագործի որոնումը դժվարին էր այն պատճառով, որ նա ռեցիդիվիստ էր: Շաքետը 27 դատվածություն ուներ Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում, բազմիցս բանտարակվել է: Ուստի իշխանությունները չէին բացառում, որ նա կարող է թաքնվել հարևան Գերմանիայում, սակայն հետագայում հրաժարվեցին այդ վարկածից և ուժերը կենտրոնացրին Նոյֆորդի վրա:

Հատուկ գործողությունների շրջանակներում դեկտեմբերի 12-ին բռնվեցին հանցագործի հարազատները՝ ծնողները և երկու եղբայրները: Այնուհետև հայտնի դարձավ հինգերորդ մարդու ձարբակալության մասին նրա շրջապատից: Le Parisien թերթի տվյալներով՝ նա այն բնակարանի տերն է, որում հանցագործը թաքնվել է մինչև ահաբեկչական գործողությունը: Ոստիկանությունը հարցաքննել է նաև հանցագործի երկու քույրերին և նրանցից մեկի փարիզյան բնակարանում խուզարկություն կատարել: Չնայած հատուկ գործողություններին մասնակցում էր ոստիկանության 700 աշխատակից, հանցագործին գտնելու առաջին գործողությունը, որ կատարվեց դեկտեմբերի 13-ին այն նույն թաղամասում, արդյունք չտվեց:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մասնակցում է Բրյուսելում Եվրամիության երկօրյա գագաթնաժողովին, կարգադրեց, որ Կաստաները շտապ մեկնի Ստրասբուրգ անձամբ գործողությունը ղեկավարելու համար:

Կաստաների մասնակցությունը

Ժամանելով Ստրասբուրգ՝ Ներքին գործերի ղեկավարը մամլո ասուլիս հրավիրեց և նշեց, որ գործողությունը շարունակվում է, Ծննդյան տոնավաճառը աշխատանքը կվերսկսի դեկտեմբերի 14-ին, իսկ քաղաքում մինչև դեկտեմբերի 17-ը կարգելվեն ցույցերը: Սակայն այդ ելույթից մի քանի րոպե անց եթերում հայտնվեցին ահաբեկչին վերացնելու առաջին կադրերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: