Հայերեն   English   Русский  

Ավստրալիայի բաց առաջնություն. Ջոկովիչը և Վավրինկան կիսաեզրափակչում են


  
դիտումներ: 624

Մելբուռնում ավարտվեցին Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումները:

Առաջինը կորտ դուրս եկան Ստանսիլավ Վավրինկան և ԿեիՆիսիկորի: Մրցաշարի գործող չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ ճապոնացու հանդեպ. խաղի վերջնական հաշիվն է 6:3, 6:4, 7:6 (8:6):

ԵզրափակչիուղեգրիհամարՎավրինկանմրցելուէրՆովակՋոկովիչ - ՄիլոշՌաոնիչզույգիհաղթողիհետ, որը պետք է որոշվեր առաջին հանդիպումից քիչ անց:

Աշխարհի առաջին ռակետը, սերբ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակ տարավ կանադացու նկատմամբ: Հանդիպման վերջնական հաշիվն է 7:6, 6:4, 6:2:

Այսպիսով, եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն Ստանսիլավ Վավրինկան և Նովակ Ջոկովիչը, ինչպես նաև` Էնդի Մարեյն ու Տոմաշ Բերդիխը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: