Հայերեն   English   Русский  

Google-ը բացատրել է, թե ինչու են գալիս Թրամփի նկարները, երբ որոնում ենք կատարում «իդիոտ» բառով


  
դիտումներ: 519

Օրերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեում ընթացող լսումների ժամանակ օրենսդիրներից մեկը՝ Զոյի Լոֆգրենը (դեմոկրատ, Կալիֆոռնիայի նահանգ) հարց է տվել Google ընկերության գլխավոր տնօրեն Սունդար Պիչայիին:

- Հենց հիմա, եթե Google-ի «Նկարներ» բաժնում դնեմ «իդիոտ» բառը, կհայտնվի Դոնալդ Թրամփի լուսանկարը: Ահա, հենց հիմա արեցի դա: Ինչո՞ւ է այդպես ստացվում,- հետաքրքրվել է նա:

Իրոք, Google անգլերեն տարբերակում «idiot» բառով որոնման դեպքում գործնականում գալիս են ԱՄՆ նախագահի նկարները: Նույնը, ի դեպ, տեղի է ունենում ռուսերեն տարբերակի դեպքում, սակայն այստեղ Թրամփի նկարները զգալիորեն ավելի քիչ են և հիմնականում գալիս են Ֆյոդոր Դոստոևսկու համանուն վեպի գրքի շապիկների հարևանությամբ:

Google-ի գլխավոր տնօրենը ստիպված է եղել բացատրել որոնման համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքները:

- Մենք վերցնում ենք բանալի բառը և համադրում էջերի [կայքերի] հետ, այնուհետև դասակարգում ենք դրանք 200 ազդանշանների հիման վրա, ինչպես, օրինակ՝ առնչությունը, արդիականությունը և այն, թե ինչպես են դա օգտագործում ուրիշ մարդիկ: Եվ դրա հիման վրա յուրքանչյուր որոշակի ժամանակահատվածում մենք աշխատում ենք տեսակավորել դրանք և ցույց տալ որոնման լավագույն արդյունքները տվյալ հարցումի համար,- բացատրել է Պիչային:

- Ուրեմն ոչ ոք չկա՞, որ նստած է ինչ-որ տեղ՝ կուլիսների հետևում, և որոշում է, թե ինչ ցույց տալ օգտվողի՞ն,- ճշտել է Լոֆգրենը:

- Մենք ձեռքով չենք միջամտում որևէ որոշակի որոնման հարցումին,- պատասխանել է Պիչային:

Բայց թե ինչու է հատկապես Թրամփը դարձել «որոնման լավագույն արդյունք» «իդիոտ» բառի համար, Google-ի ղեկավարը չի կարողացել բացատրել:

Այն երևույթը, երբ այս կամ այն որոնման հարցումը հանգեցնում է այնպիսի հղումների, որոնք չեն համապատասխանում հարցման բովանդակությանը, կոչվում է «լինքբոմբինգ» (բառացի՝ ռմբակոծում հղումներով) կամ տվյալ դեպքում՝ «Google բոմբինգ»:

Երբեմն նման բան տեղի է ունենում որոնման համակարգի ներքին սխալի պատճառով, ինչը հանգեցնում է անհեթեթ արդյունքների, բայց հաճախ ստեղծվում է արհեստականորեն: Դրա համար ցանցում տեղադրվում են սպամ հղումներ, որոնց տեքստը (այսպես կոչված խարիսխը) միտումնավոր չի համապատասխանում բովանդակությանը: Սպամ հղումները սովորաբար արագ բացահայտվում են հենց որոնման համակարգով և շրջափակվում են, սակայն այն դեպքում, երբ նման «ռմբակոծումը» հղացվել է քաղաքական մրցակիցների կամ նշանավոր մարդկանց վրա գրոհելու համար, այդ մասին ավելի հաճախ սկսում են գրել ԶԼՄ-ները: Հետևաբար որոնման համակարգ են թափանցում արդեն ոչ թե սպամ հղումներ, այլ լուրջ պարբերականների հրապարակումներ:

Հենց դա է, ինչպես կարծում են փորձագետները, տեղի ունեցել Թրամփի հետ: Ասենք, նա առաջինը չէ ԱՄՆ նախագահների շարքում, որ «Google բոմբինգի» զոհ է դարձել: Նախկինում նման խնդրի է առնչվել Ջորջ Բուշ կրտսերը: 2000-ականների կեսերին նրա կայքը հայտնվել էր առաջին տեղում «թշվառ անհաջողակ» հարցման արդյունքներում:

Աղբյուրը՝ rusnext.ru

«Անկախ» - Ի տարբերություն Google-ի անգլերեն և ռուսերեն տարբերակների, հայերեն տարբերակում Թրամփը փրկվել է «ռմբակոծումից»: Փոխարենն այստեղ հայտվել են ամենատարբեր հայ և օտար քաղաքական և ոչ այնքան քաղաքական գործիչներ՝ և՛ իշխանությունների ներկայացուցիչներ, և՛ իշխանամետներ, և՛ ընդդիմադիրներ, և՛ պարզապես սեփական դիրքորոշում ունեցող անձինք, որոնց կարծիքը տվյալ ժամանակահատվածում չի համապատասխանում ագրեսիվ մեծամասնության կարծիքին:






Մեկնաբանություններ - 4

Алексей     07.06.2019 Перезвоните мне пожалуйста по номеру 8(953)162-64-79 Антон.

Алексей     07.06.2019 Перезвоните мне пожалуйста по номеру 8(953)162-64-79 Антон.

Алексей     05.06.2019 Перезвоните мне пожалуйста по номеру 8(950)000-06-64 Антон.

Антон     24.05.2019 Перезвоните пожалуйста по номеру 8 (953)367-35-45 Антон.
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: