Հայերեն   English   Русский  

«Անկախ»-ի լրագրողը «Ճամպրուկ 2018» մրցույթի հաղթողներից է


  
դիտումներ: 8029

Հայտարարվել են «Ճամպրուկ 2018» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթի 9 հաղթողները:

2018 թ. դեկտեմբերի 17-ին «Ճամպրուկ 2018» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությանը 9 լրագրող արժանացել է մրցանակի՝ միգրացիայի ոլորտում գերազանց լուսաբանման համար:

Մրցույթն անցկացվել է Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակի նախաձեռնությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ու «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ: Հաղթողների աշխատանքներն առանձնացել են միգրացիոն ոլորտի խնդիրների ու հնարավորությունների փաստարկված և անկողմնակալ լուսաբանմամբ:

«Ճամպրուկ 2018» լրագրողական մրցույթին մասկանցության հնարավորություն է տրվել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գործող զլմ ներկայացուցիչներին ու անկախ լրագրողներին։ Առաջարկվել է ներկայացնել միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի և վերաինտեգրման վերաբերյալ 2018 թ. ընթացքում հեռարձակված հեռուստառադիոհաղորդումներ, տպագիր ու առցանց մամուլում տեղ գտած հրապարակումներ: «Ճամպրուկ 2018» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, առօրյա կյանքում դրանց ազդեցության ներկայացումը, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումն ու լրագրողական աշխատանքի խրախուսումը:

Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ՄՔՄՄԿ գրասենյակի ղեկավար պրն. Կարել Հոֆսթրան, միգրացիոն ծառայության պետ պրն. Արմեն Ղազարյանը և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ տիկին Աննա-Կարին Օսթը: Ժյուրին, որի կազմում էին ոլորտի փորձառու մասնագետներ Դավիթ Ալավերդյանը, Գեղամ Վարդանյանը, Վախթանգ Մարգարյանը և Աննա Սաթյանը, գնահատել են 58 նյութ: Ոճային, կառուցվածքային և բովանդակային չափանիշների համաձայն որոշվել է մրցանակներ շնորհել առցանց/տպագիր մամուլ, ռադիո, մուլտիմեդիա, ֆոտո, ինտեգրման և վերաինտեգրման լավագույն պատմություն անվանակարգերի համար: Այս տարի հեռուստալրագրություն անվանակարգում հաղթող չի սահմանվել:

Լավագույն տպագիր հոդված միգրացիոն խնդիրների վերաբերյալ, Արմինե Ավետիսյան, ՕՍ Մեդիա

Հայաստանի սեզոնային երեխաները, http://oc-media.org/hayastani-sezonayin-erekhaner...

Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ, Աննա Նազարյան, Հանրային ռադիո, շարքի համար, http://www.armradio.am/hy/2018/10/27/siria-14/

http://www.armradio.am/hy/2018/10/29/marsel/ http://www.armradio.am/hy/2018/10/29/marsel/

Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ

Անի Հովհաննիսյան, Հետք, Խոպանչի. ում են նրանք թողնում տանը

https://hetq.am/static/richmedia/khopanchi/index.h...

Լավագույն ֆոտոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ

Վաղինակ Ղազարյան, 4plus, Առանց հենարան

http://www.4plus.org/hy/%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D...

Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ

Նազիկ Արմենակյան, www.chai-khana.org

Ձյունաշող. հիշողության բեկորներ Ադրբեջանից

https://www.chai-khana.org/hy/dzyownashogh-hishogh...

Լավագույն հաջողված պատմություն վերաինտեգրման վերաբերյալ

Անի Գասպարյան, Ծաղկին հող է պետք. վերադարձ Շվեյցարիայից 25 տարի անց

http://ankakh.com/article/92137/%E2%80%8Btsaghkin-...

Հատուկ մրցանակ շնորհվել է Անահիտ Հարությունյանին, Մեդիամաքս գործակալությունից , «Իրինան՝ սարերում կորած Դարիկի «բուրժուա» տիրուհին», https://mediamax.am/am/news/special-report/30059/... նյութի համար:

Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը հատուկ մրցանակ են հանձնել "Արարատ" հեռուստաընկերությունից Փիրուզա Մուսաելյանին տեղահանված սիրիահայերի մասին շարքի համար և Քրիստինե Բոյաջյանին «Հայրենադարձ երեխաները՝ դպրոցում․ ուսուցիչներն ու ծնողները խնդիրների լուծման նույն ճանապարհն են տեսնում», https://goo.gl/7kBs2u, աշխատանքի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: