Հայերեն   English   Русский  

Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվականի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար


  
դիտումներ: 372

Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվական-վերլուծական ծառայություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց լրատվական-վերլուծական ծառայության լուրերի համակարգող Թերեզա Կասյանը:

«Նշանակումը կատարվել է երեկ»,-ասաց նա:

Հանրայինի լրատվական-վերլուծական ծառայության նախկին տնօրեն Վահագն Թևոսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 13-ին: Նա «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու էր ու համամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: