Հայերեն   English   Русский  

​2019 թ ֆինանսական աստղագուշակը


  
դիտումներ: 2404

Ի՞նչ ակնկալեն Կենդանակերպի նշանները 2019թ.: Ում հաջողությունը կուղեկցի բիզնես ծրագրերում, իսկ ով ստիպված կլինի հետևել սեփական ինտուցիային և ավելորդ անգամ ռիսկի չդիմել, կհուշի ֆինանսական աստղագուշակը:

Ֆինանսական դժվարությունները միշտ անսպասելի են ծագում, իսկ դրանից խուսափելու համար պարզեք, թե ինչ է սպասվում Ձեզ 2019թ.: Ոմանք ստիպված կլինեն խիստ զգույշ լինել բիզնես գործընկերների հետ, ոմանք շատ ջանքեր կգործադրեն ֆինանսական կայունության համար, իսկ մյուսները կվայելեն հաջողությունը և չեն վախենա ռիսկի դիմել:

Խոյ

2019թ. խոյերին հարաբերական ֆինանսական անդորր է սպասվում, սակայն նախկինում կուտակված միջոցները բավարար կլինեն հանգիստ ապրելու համար: Ամռան սկզբին խոշոր նյութական ներդրում է նախատեսվում, որից հետո պետք է սկսել նոր եկամտի աղբյուրներ փնտրել:

Ցուլեր

Ցուլերի ֆինանսական կյանքը 2019թ. կեռա, իսկ շահութաբեր պայմանագրերի և խոշոր գործարքների կնքումը, հավանաբար աշնանն արդեն իր պտուղները կտա: Նոր նախագիծ կամ բիզնես սկսելով` հետևեք ձեր ինտուիցիային, եթե կասկածներ ունեք, զգոն եղեք:

Երկվորյակներ

2019թ. երկվորյակների համար ֆինանսական վերելքներ և անկումներ է նախապատրաստում: Լսեք ձեր ներքին ձայնը և խուսափեք կասկածելի արկածներից: Ձեր խնայողությունները միայն ստուգված գործողություններում և ծրագրերում ներդրեք, քանի որ խաբված լինելու ռիսկերը շատ բարձր են:

Խեցգետիններ

Որպեսզի ֆինանսական հաջողությունը չլքի ձեզ, փնտրեք եկամտի նոր աղբյուրներ, ավելի շատ նախաձեռնություն ցուցաբերեք աշխատավայրում և մի ծուլացեք: Մշտական եկամուտ չունենալու դեպքում ուշադրություն դարձրեք ձեր ծախսերին, խուսափեք չմտածված թանկարժեք գնումներից, հակառակ դեպքում կարող եք շատ արագ կորցնել կուտակած միջոցները:

Առյուծներ

2019թ. առյուծների համար ֆինանսապես պակաս կայուն կլինի, քան նախորդ տարի: Մի մտածեք, որ նյութական հարստությունը երկնքից կարող է թափվել, հույսներդ ձեր վրա դրեք: Խուսափեք վարկ և պարտք վերցնելուց, քանի որ դա կարող է վատ ավարտ ունենալ:

Կույսեր

Ֆինանսական հաջողությունը միայն ձեզանից և ձեր գործողություններից կախված կլինի: Մտածեք և կշռադատեք ձեր յուրաքանչյուրի քայլի համար, ներդնում միայն հուսալի աղբյուրներում կատարեք, մի ապավինեք հատկապես այն անձանց, որոնք ոսկե սարեր են խոստանում: Շատ ստանալու համար, հարկավոր է շատ աշխատել:

Կշեռքներ

Վիթխարի պլաններ մշակեք և իրականացրեք ձեր երազանքները, քանի որ բավարար ուժ և էներգիա կունենաք ցանկացած նվաճումների համար: Մի վախեցեք ռիսկի դիմել, փորձեք ուժերը նոր ոլորտներում, համաձայնվեք շահավետ գործարքներին և նոր ու հետաքրքիր առաջարկներին: Բաց մի թողեք ձեր հնարավորությունը:

Կարիճներ

Ցանկացած հանգամանքներում վստահություն ու սառնասրտություն պահպանեք, սառը գլխով որոշումներ կայացրեք: Ֆինանսական հաջողությունների որոնման հարցում հաշվի առեք ձեր ունակությունները և պահպանեք ողջամտությունը: Միլիոնների և ոսկե սարերի հետևից մի վազեք, այդ դեպքում որևէ խնդիր չի առաջանա:

Աղեղնավորներ

Թեև տարին խոստանում է բարդ լինել, սակայն դրա մետ մեկտեղ նաև արդյունավետ, գլխավորը ձեռք բերածով չսահմանափակվելն է, հակառակ դեպքում կարող եք ամեն ինչ կորցնել: Ցանկացած դեպքում կապ մի հաստատեք և վստահեք այն մարդկանց, ովքեր երբևէ դավաճանել են ձեզ կամ հիասթափեցրել` նրանց հավատալով կարող եք հերթական ֆինանսական խաբեության զոհ դառնալ:

Այծեղջյուրներ

Այս տարի կարող եք համարձակորեն Ձեր վախերի աչքերին նայել և սկսել բոլոր վաղեմի ծրագրերն ու երազանքներն իրականություն դարձնել, հաջողությունը կժպտա ձեզ: Մտածեք բիզնեսի նոր գաղափարների մասին, ներդրում կատարեք շահավետ ծրագրերի մեջ, ձեր ակտիվությունն ու ջանասիրությունը շռայլորեն կպարգևատրվեն:

Ջրհոսներ

2019 թ. ջրհոսների համար ֆինանսական ոլորտում ակտիվ և վճռական գործողությունների ժամանակն է: Եթե ծույլ լինեք և ձեր նյութական բարեկեցության պատասխանատվությունը ուրիշների վրա թողեք, ապա ռիսկի եք դիմում աղքատության մեջ հայտնվել և պարտքեր կուտակել: Աշխատանքն ու ձեր սեփական ուժերի հանդեպ հավատը կօգնեն ձեզ դուրս գալ ֆինանսական փոսից և մինչև տարեվերջ նյութական կայունության հասնել:

Ձկներ

Նյութական բարեկեցությունը կախված կլինի ձեր խոսքերից և գործողություններից, այնպես որ կյանքին ավելի դրական վերաբերվեք: Մեծ եկամուտ ստանալով` այնպայման կիսվեք գումարներով նրանց հետ, ովքեր օգնել են ձեզ առաջընթացի հարցում: Առանձնացրեք գործարար հարաբերությունները և անձնական կյանքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: