Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Դե Նիրոն Թրամփին «գիշերային մղձավանջ» է անվանել


  
դիտումներ: 747

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` հայտնի հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի նախագահությունը «գիշերային մղձավանջ է, որի մասին հնարավոր չէ մոռանալ»: Գրում է Rentv.ru-ն:

«Սա ամոթալի է, սակայն մենք կհաղթահարենք: Դա գիշերային մղձավանջի նման է, որը չես կարող մոռանալ», - ընդգծել է դերասանը` հավելելով, որ որոշ ժամանակ հետո դա «կանցնի, ինչպես և ցանկացած սարսափելի երազ»:

Դե Նիրոյի խոսքերով` Թրամփի շատ խոսքեր անիմաստ են և հիմար և չպետք է նրանից որևէ խելամիտ բան ակնկալել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: