Հայերեն   English   Русский  

Արաբական պետությունների լիգան դատապարտել է քրդերի դեմ Թուրքիայի գործողությունները


  
դիտումներ: 547

Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) դատապարտել է նախորդ շաբաթ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Հյուսիսային Իրաքի Սինջար շրջանում, որի ժամանակ հրթիռակոծվել էին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները։

Թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել ԱՊԼ-ի խոսնակ Մահմուդ Աֆիֆին:

«Նմանատիպ գործողությունները ոչ այլ ինչ են, քան հարձակում Իրաքի անկախության դեմ»։

Աղբյուրը տեղեկացնում է, որ նախորդ շաբաթ Թուրքիայի զինված ուժերին պատկանող 20 կործանիչ հրթիռակոծել էր Հյուսիսային Իրաքի Սինջար շրջանում քուրդ զինյալների դիրքերը:

Այդ առիթով նույնիսկ Թուրքիայի դեսպանն Իրաքում հրավիրվել էր արտգործնախարարություն: Պաշտոնական Բաղդադն իր գործողություններով Թուրքիան խախտում է Իրաքի ինքնիշխանությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: