Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն տվեց Մակրոնի՝ ընդվզումներին պատասխանելու առաջարկներին


Ֆրանսիայի նախագահի՝ ճգնաժամից դուրս գալու օրենքի նախագծին կողմ է եղել 153 պատգամավոր


  
դիտումներ: 362

ՏԱՍՍ-ը, հղում անելով France-Presse (AFP) գործակալությանը, հաղորդում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) այս գիշեր հավանություն է տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի օրենքի նախագծին ճգնաժամից դուրս գալու մասին, որն առաջացել է «Դեղին ժիլետների» ընդվզումների հետևանքով:

Ըստ այդ հաղորդագրության՝ օրենքի նախագծին կողմ է քվեարկել 153 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 58: Ինչպես նշում է գործակալությունը, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, նախագիծը կներկայացվի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) քննարկմանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մակրոնը հայտարարեց այն որոշումների մասին, որոնք նա ընդունել էր ի պատասխան «Դեղին ժիլետների» ցույցերին: Մասնավորապես նա խոստացավ 2019 թվականից բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձը 100 եվրոյով, տարվա վերջին աշխատողներին տալ լրացուցիչ չհարկվող պարգևավճար, վերացնել այն թոշակառուների հարկերը, որոնց թոշակը 2 հազար եվրոյից ցածր է, ինչպես նաև խոստացավ ավտոմեքենաների վառելիքի նոր հարկ սահմանել:

«Դեղին ժիլետների» ցույցերը, որոնք բողոքում են գների թանկության և հարկերի բարձրացման դեմ, տեղի են ունենում համայն Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից: Արդեն հինգ անգամ շաբաթ օրերը տեղի են ունեցել համազգային բողոքի ցույցեր, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ զանգվածային բախումներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: