Հայերեն   English   Русский  

ՊՆ-ն հայտեր է ընդունում Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկվելու համար


  
դիտումներ: 824

ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում հայտեր ընդունելու մասին։ Հայտարարությունում ասվում է․

«ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» հմ. 1535-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 4 ներկայացուցիչ:

Խորհրդի կազմում ընդգրվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2019թ. հունվարի 15-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: