Հայերեն   English   Русский  

Բիյոնսեի նոր ալբոմը համացանցում է հայտնվել


  
դիտումներ: 1737

The Hollywood Reporter պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նոր ալբոմը ապօրինի կերպով համացանցում է հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ այն երաժշտական ռեսուրսներում տեղադրվել է «Queen Carter» անունով: Նշվել է, որ ալբոմն այժմ արդեն ջնջվել է:

Ինչպես նշվել է, խոսքը «Have Your Way» անունով տասը երգերի հավաքածուի մասին է: Նշվում է, որ ալբոմում ինչպես հին, այնպես էլ նոր ստեղծագործություններ են ընդգրկված եղել:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ համացանցում «Back Up, Rewind» անունով ևս մեկ ալբոմ է հայտնվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյոնսեն ելույթ է ունեցել Հնդկաստանի ամենահարուստ միլիարդատիրոջ դստեր հարսանիքի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: