Հայերեն   English   Русский  

Քեյթ Միդլթոնը զարմացրել է բրիտանացիներին


  
դիտումներ: 1053

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, զարմացրել է գնորդներին՝ Սուրբծննդյան տոների համար նվերներ գնելու նպատակով The Range զեղչային խանութ այցելելով: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, Քեմբրիջի դքսուհին խանութում նաև մանկական գրքեր և նկարչական պարագաներ է ձեռք բերել, որոնք, ամենայն հավանականությամբ, նախատեսված են եղել արքայական ընտանիքի այլ անդամների համար: Խանութի այցելուները Միդլթոնին նկարահանել են այն պահին, երբ նա այլ գնորդների հետ հերթի մեջ կանգնած է եղել:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Քեյթ Միդլթոնը Եղիսաբեթ թագուհու քննադատությանն է արժանացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: