Հայերեն   English   Русский  

Անդրանիկ Կարապետյանը «Քաթարի գավաթ» մրցաշարում զբաղեցրեց 3-րդ տեղը


  
դիտումներ: 461

Դոհայում անցկացվեց « Քաթարի գավաթ » անվանումը կրող ծանրամարտի միջազգային ավանդական ` թվով հինգերորդ մրցաշարը:

Այն վարկանիշային էր և լավագույններին տրվեցին օլիմպիական միավորներ: Հայաստանը ներկայացրեց էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը / 81 կգ /: Նա երկամարտում ցույց տվեց 341 կգ / 161 կգ + 180կգ/ արդյունք և գրավեց երրորդ տեղը:

Դոհայի մրցաշարը մեր ծանրորդների համար վերջինն էր ավարտվող տարում: Երկաթախաղի հայաստանցի վարպետներին կարճատև արձակուրդ տրվեց: Մեր երկրի գլխավոր թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստությունը կսկսի հունվարի 15 –ից ` ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով: Առաջին լուրջ քննությունը ապրիլի 5-ին Վրաստանի Բաթումում մեկնարկող Եվրոպայի առաջնությունն է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: