Հայերեն   English   Русский  

​Կիտրոնի ջեմ


  
դիտումներ: 1754

Բաղադրությունը

2 կգ կիտրոն

1.8 կգ շաքարավազ

ջուր

ըստ ցանկության դարչին կամ վանիլին

Պատրաստումը

Կիտրոնը լավ լվանալ ու առանց կեղևահանելու կտրատել բարակ շերտերով: Լցնել թասի մեջ, ավելացնել եռացրած սառը ջուր ու թողնել մեկ օր:

Հաջորդ օրը ջուրը դատարկել, վրան ավելացնել 0,5 լ ջուր ու մարմանդ կրակի վրա եփել 30 րոպե, մինչև կեղևը փափկի:

Մեկ այլ թասի մեջ շաքարավազի վրա ավելացնել 1/4 ջուր ու եփել ուժեղ կրակի վրա այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալչի: Ապա կիտրոնը լցնել այդ շաքարահյութի մեջ ու խառնելով եփել 50-60 րոպե: Դրանից հետո կարելի է ջեմը հարիչով կամ մսաղացող անցկացնել, ապա ավելացնել դարչին կամ վանիլին ու լցնել նախապես պատրաստած ախտահանված տարաների մեջ ու պահածոյացնելուց հետոկրկին ախտահանել: Սակայն, եթե պատրաստվում եք առաջիկա 3 ամիսներին այդ ջեմն օգտագործել, ուրեմն կարելի է պահել առանց պահածոյացնելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: