Հայերեն   English   Русский  

Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման նպատակով Ռուսաստան մեկնելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 1329

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանում և քննարկել Սիրիայում իրավիճակը: Գրում է Gazeta.ru-ն:

«Ռուսաստան պատվիրակության այցից հետո կարող եմ Մոսկվայում կամ Սոչիում հանդիպել Պուտինի հետ և քննարկել Սիրիայում ստեղծված իրավիճակը», - հայտարարել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիայից պատվիրակությունը նախատեսում է նաև Մոսկվայում քննարկել Սիրիայի Մանբիջում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի բանակը գրավել է Մանբիջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: