Հայերեն   English   Русский  

Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել


  
դիտումներ: 1235

Վերջին ամսվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:

Գամկրելիձեի խոսքով՝ տվյալ պահին լաբորատոր պայմաններում մարդկանց շրջանում խոզի գրիպի 144 դեպք է գրանցվել: Նրանցից վեցը մահացել են:

Նա ընդգծել է, որ երկիրը հեռու է համաճարակի գագաթնակետից, որը գրանցվում է 100 հազար բնակչի շրջանում 500 վարակված մարդու պարագայում: Այժմ այդքան բնակչի շրջանում վարակի 227 դեպք է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: