Հայերեն   English   Русский  

«Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված մայթերը»ֆ․ Վ․ Մնացականյան


  
դիտումներ: 410

Կենտրոն վարչալան շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

"Սիրելի՛ համաքաղաքացիներ ջան, շնորհավորում եմ Սուրբ ծննդյան տոնի առթիվ։

Ասեմ, որ մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։ Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված մայթերը, ձերբազատվել կամ տեղափոխել չգիտեմ ոնց մայթերին հայտնված անճաշակ գովազդային վահանակները, ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԸ, ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԸ, իսկ անօրինական փողոցային առևտրի մասին մի քանի օրից կլսեք և կտեսնեք։ Նաև բոլորիս մտահոգող աղբահանության հարցում ևս լինելու են արմատական լուծումներ, ու քաղաքային իշխանությունների հսկողության ներքո Sanitek-ը սկսելու է ավելի բարեխիղճ աշխատել։ Քաղաքը կարգի բերելու գործում մենք ակնկալում ենք ձեր օգնությունն ու սրտացավ վերաբերմունքը։ Քաղաքացին պետք է պահանջատեր լինի ոչ միայն քաղաքային իշխանությունների, այլ նաև սեփական գործողությունների հանդեպ։ Հուսով եմ, որ կստացվի փոխադարձ արդյունավետ աշխատանք։

Հ.Գ Իսկ էս վիդեոն այն մասին է, թե ոնց է Երևանի քաղաքապետը անցկացնում տոնական օրերը. https://www.facebook.com/viktor.mnatsakanyan/video...





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: