Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Ղազախստանի ԱԽ քարտուղարները քննարկել են Կարագանդայում ստեղծված իրավիճակը


  
դիտումներ: 168

Հունվարի 8-ին կայացավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական , ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ:

ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցությունները փոխանցեց սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին:

Երկուստեք ընդգծվեց կենցաղային հողի վրա ծագած վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգության` ազգամիջյան խնդրի վերածելու անթույլատրելիությունը:

Երկու երկրների ԱԽ քարտուղարներն առանձնահատուկ կարևորեցին բազմակողմանի ու թափանցիկ քննության և հանցագործության բոլոր մեղավորներին բացառապես օրենքի և արդարադատության շրջանակներում պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարևորվեց երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև անմիջական կապի շարունակականության ապահովման կարևորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: