Հայերեն   English   Русский  

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն` Իտալիայի միջազգային մրցաշարի հաղթող


  
դիտումներ: 91

Հունվարի 2-6-ը Իտալիայում կայացավ «Վերգանիի Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 42 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր:

Մրցաշարի մասնակիցների թվում էին հանրահայտ գրոսմայստերներ Ալեքսեյ Դրեևը և Բաադուր Ջոբավան: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը:

«Վերգանիի Գավաթ»-ի խաղարկությունում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, ով տոնեց 4 հաղթանակ, 5 պարտիա ավարտեց հաշտությամբ և 6.5 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Տեր-Սահակյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Վիտալի Բերնադսկին, իսկ Ալեքսեյ Դրեևը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Զավեն Անդրիասյանը տոնեց 2 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց հաշտությամբ և գրավեց 8-րդ հորիզոնականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: