Հայերեն   English   Русский  

Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Թրամփի խորհրդականին․ «Մեր պայքարը քրդերի դեմ չէ»


  
դիտումներ: 273

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը։

Նախօրեին Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այնքան ժամանակ չի հեռանա Սիրիայից, մինչև Թուրքիայից երաշխիքներ չստանա, որ Սիրիայի քրդերի վրա հարձակումներ չեն լինի և նրանց անվտանգությունը կապահովվի: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Բոլթոնի գլխավորությամբ հունվարի 8-ին մեկնել է Թուրքիա։

«Թուրքիայի զինված ուժերի պայքարն ուղղված չէ մեր քուրդ եղբայրների դեմ, ում հետ հարյուրավոր տարիներ նույն աշխարհագրական տարածքն ենք կիսում, ում հետ հաց ենք կիսում։ Մեր պայքարն ուղղված է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK), «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) և «Իսլամական պետության» (IŞİD) անդամ ահաբեկիչների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր քուրդ, արաբ, թուրքմեն եղբայրների և բոլոր էթնիկ ու կրոնական համայնքների համար» - նշել է Աքարը։

Ավելի վաղ Բոլթոնի հայտարարությանն արձագանքել էր նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, ով անհիմն էլ համարել Բոլթոնի խոսքերը՝ պնդելով, թե Թուրքիայի բոլոր քայլերը Սիրիայում ուղղված են տեղի քուրդ բնակչության անվտանգության ապահովմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: