Հայերեն   English   Русский  

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը երեք ամիս շարունակ կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում


  
դիտումներ: 892

Ստամբուլի «Պերա» թանգարանում բացված «Փարաջանով, Սարգիս» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում է «Ապստամբ պատկերներ․ Սերգեյ Փարաջանով» ծրագիրը։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Փարաջանովի ֆիլմերը ներկայացնող ծրագիրը հանդիսատեսին հասանելի կլինի երեք ամիս շարունակ։ Ծրագիրը մեկնարկել է հունվարի 9-ին և կտևի մինչև մարտի 17-ը։

Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հանճարեղ կինոռեժիսյորի այնպիսի գործերը, ինչպիսիք են «Անդրիեշ», «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա», «Ծաղիկ քարի վրա», «Մոռացված նախնիների ստվերները», «Հակոբ Հովնաթանյան», «Սուրամի ամրոցի լեգենդը»․ «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով», «Աշուղ ղարիբ» աշխատանքները։ Ծրագրում տեղ են գտել նաև Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ»-ը, Ռոն Հոլլովեյի «Փարաջանով․ ռեքվիեմ» փաստագրական ֆիլմն ու Պատրիկ Կազալի «Սերգեյ Փարաջանով․ Ապստամբը» ֆիլմը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: