Հայերեն   English   Русский  

Անցկացվեց դահուկավազքի Հայաստանի 2019թ. առաջնությունը


  
դիտումներ: 295

Աշոցքում անցկացվեց դահուկավազքի Հայաստանի 2019թ. առաջնությունը: Մրցանակների համար պայքարեցին 31 մարզիկ – մարզուհիներ. 24 –ը ` Գյումրիից, 3 – ական ` Աշոցքից ու Վանաձորից և Երևանից ` մեկ դահուկորդ:

5 կմ ազատ, դասական ոճերում և 1,5 կմ արագավազքի կանանց պայքարում չեմպիոնի պատվին արժանացավ աշոցքցի Կատյա Գալստյանը: Նույն մրցաձևերի տղամարդկանց 10 կիլոմետրում և 1, 5 կմ արգավազքում հավասարը չունեցավ ՖԻՄԱ –ի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Բոլոր մրցաձևերում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները:

Հունվարի 15 –ին Ֆինլանդիայում կմեկնարկի աշխարհի պատանեկան առաջնությունը, իսկ փետրվարի 23 –ից Ավստրիայում պայքարի կբռնվեն աշխարհի մեծահասակ դահուկորդները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: