Հայերեն   English   Русский  

Հակոբ Արշակյանը կղեկավարի Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը


  
դիտումներ: 723

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կշարունակի պաշտոնավարել:

Այս մասին Արշակյանը նշեց կառավարությունում լրագրողների հետ կայացած զրույցում: «Իմ պաշտոնավարման շարունակության վերաբերյալ քննարկում եղել է, կշարունակեմ պաշտոնավարել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Ինչ վերաբերում է նախարարությունների օպտիմալացմանը և ՏԿՏՏ նախարարության անվան փոփոխությանը, Հակոբ Արշակյանն ասաց, որ նախարարությունը միտված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը զարգացնելուն: «Թե դա հետո ինչպես կօգտագործվի, երկրորդ հարցն է: Մենք կունենանք Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն, որը զբաղվելու է ՀՀ-ում մտքի արտադրանքը առևտրայնացնելով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատում են նախարարության անվան մեջ չներառել ռազմարդյունաբերություն բառը, որպեսզի խոչընդոտներ չունենան միջազգային գործընկերների հետ աշխատելիս: «Այսպիսով, մենք ունենալու ենք բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: