Հայերեն   English   Русский  

Մտացածին են և հորինված. սփյուռքի նախարարությունը հերքում է ցույց անող աշխատակիցներին «ահ տալու» մասին տեղեկությունը


  
դիտումներ: 263

«Տեղեկացնում ենք, որ irates.am կայքում 11.01.2019թ.-ին հրապարակված «Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել» նյութը չի համապատասխանում իրականությանն ու ամբողջությամբ հիմնված է ստի և ապատեղեկատվության վրա»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Սփյուռքի նախարարությունը:

« Հրապարակման մեջ առկա բոլոր դեպքերը մտացածին են և հորինված:

Կոչ ենք անում լրատվամիջոցին զերծ մնալ ստահոդ տեղեկություններ տարածելուց, ներկայացնել օբյեկտիվ, անաչառ, ստուգված տեղեկատվություն, լինել պրոֆեսիոնալ և հավատարիմ մնալ լրագրողական սկզբունքերին»,- ասվում է հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: