Հայերեն   English   Русский  

«Այո, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է». Վիկտոր Սողոմոնյան


  
դիտումներ: 301

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Այդ մասին նա հայտնել է News.am-ին տված հարցազրույցում։

«Հայաստանի երկրորդ նախագահի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումն արդեն այնքան ակնհայտ է դարձել ու իրականացվում է այնքան անթաքույց ու կոպիտ ձևերով, որ նույնիսկ առանձնապես վելուծելու ու դա ապացուցելու կարիք էլ չի առաջանում, բավական է միայն փաստերի պարզ համադրություն կատարել։

Այո, միանշանակ, Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։ Ընդհանրապես, դեկտեմբերի 28-ի դատական նիստի զավեշտալի պատճառով 12 օրով հետաձգումից հետո հրապարակային դաշտում նախագահ Քոչարյանի վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել այդ ձևակերպումը։ Դա կարծես վերջին կաթիլը դարձավ շատերի համար, ովքեր դեռ հույս ունեին, թե տեղի ունեցողը կարող է իրավական հարթության մեջ տեղավորվել։

Եվ թող որևէ մեկին չթվա, թե «քաղբանտարկյալ» եզրույթի օգտագործումը իրողությունների կամայական մեկնաբանություն է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կամ համակիրների կողմից, բացարձակապես։ Ուզում եմ հիշեցնել այդ եզրույթի ԵԽԽՎ սահմանումներից ընդամենը մեկը, համաձայն որի, քաղբանտարկյալ է համարվում այն անձը, որի ձերբակալությունը կամ կալանավորումը այնպիսի դատական գործընթացի արդյունք է, որը հստակ անարդար է և կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: